📍 Ինչպե՞ս ավելացնել լցակայան քարտեզի վրա
Մեր հարթակի հզորությունը հենց վարորդների ակտիվության մեջ է։ Եթե նկատել եք նոր լցակայան, որը դեռ չկա մեր քարտեզի վրա, կարող եք ավելացնել այն ընդամենը 1 րոպեում։
Քայլ առ քայլ ուղեցույց
1. Գտեք վայրը քարտեզի վրա
Սեղմեք և պահեք (Press and Hold) ձեր մատը հենց այն կետի վրա, որտեղ գտնվում է լցակայանը: Կբացվի պատուհան լցակայանի տվյալները լրացնելու համար
2. Լրացրեք տեղեկատվությունը
Բացված պատուհանում մուտքագրեք հիմնական տվյալները.
-
Անվանումը (օրինակ՝ Flash, CPS, Orange կամ Անհատական):
-
Վառելիքի գները (նշեք բոլորը, որոնք առկա են՝ հեղուկ գազ (LPG), մեթան (օդ գազ)):
-
Սուգեք հասցեն, որը ավտոմատ կերպով լրացվում է
-
Գնահատեք կայանը՝ գազի որակը և սպասարկման որակը
- Նշեք առկա ծառայությունները
4. Հաստատեք
Սեղմեք «Ուղարկել» կոճակը։ Մեր մոդերատորները կամ համայնքի վստահված անդամները արագ կստուգեն և կհաստատեն կետը, որից հետո այն կհայտնվի բոլորի քարտեզների վրա։
💡 Օգտակար խորհուրդներ
Ճշգրտություն. Խնդրում ենք նշանը դնել հենց լցակայանի մուտքի մոտ, որպեսզի նավիգացիոն համակարգերը (Google Maps, Yandex Navi, Waze) ճիշտ ուղղորդեն վարորդներին:
Badge-եր. Յուրաքանչյուր նոր ավելացված կայանի համար դուք ստանում եք հավելյալ միավորներ, որոնք բարձրացնում են ձեր վարկանիշը որպես «Ճանապարհների փորձագետ»:
Հաճախ տրվող հարցեր (FAQ)
-
Իսկ եթե լցակայանը արդեն կա, բայց տվյալները սխալ են:
Պարզապես սեղմեք տվյալ լցակայանի վրա և լրացրեք նոր գները, կամ գրեք մեկանաբանություն ճշգրտման համար
-
Կարո՞ղ եմ ավելացնել լցակայան, որը դեռ չի բացվել:
Այո, կարող եք նշել «Շուտով» կարգավիճակը, որպեսզի վարորդները տեղեկացված լինեն: